Страницы

Friday, 12 July 2013

Վրաստանի ԿԸՀ-ն սկսել է գրանցել նախագահի առաջին թեկնածուներին

Առաջինը հավակնորդների թվում են հայտնվել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և ԵՎԱՕ շարժման (ԵՄ- վրաց-աբխազա-օսեթական միջազգային շարժում հանուն խաղաղության, ժողովրդավարության և զարգացման) ղեկավար Նեստան Կիռթաձեն:
Որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար հավակնորդները պետք է ինչև սոպտեմբերի 17-ը ներկայացնեն իրենց կողմնակիցների 26.000 ստորագրություն: Ինչպես հայտնել են ավելի վաղ, ընտրություններին մտադիր է մասնակցել նաև խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուջանաձեն: Ներկայումս երկիրը կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայից կառաջադրվի փոխվարչապետ Գեորգի Զուրաբիշվիլին: Որպես հնարավոր թեկնածուներ՝ հայտարարվել են նաև օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի և ԱԳ նախկին նախարար Սալոմե Զուրաբաշվիլիի անունները:

Պրոնախագահական  «Միայալ Ազգային Շարժում» կուսակցության թեկնածուն կվորոշվի փրայմերիզի միջոցով, որը կավարտվի մոտ ժամանակներս: Ենթադրվում է, որ կուսակցությունը ընտրություններին կներկայացնի Դավիթ Բաքրաձեն: Հիշեցնենք, որ այս տարի ավարտվում է նախագահ Սահակաշվիլիի պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամանակաշրջանը: Կայանալիք ընտրություններում նա այլևս չի կարող դնել իր թեկնածությունը:  Կայանալիք ընտրություններում նա այլևս չի կարող դնել իր թեկնածությունը: Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 27-ին:

No comments:

Post a Comment