Ղրղզստանը Գազպրոմին է վաճառում իր եթակառուցվածքները` գազատար խողովակներ, կայաններ, ստորգետնյա պահոցներ և այլն` մեկ դոլար` բազմամիլիոնանոց ներդրումների դիմաց: Միջպետական համաձայնության արդյունքում կայացած այս նախագիծը ստորագրել է ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը: Համաձայն այդ փաստաթղթի` Բիշքեքը Ղրղզստանի տարածքում պետք է ստեղծի <Ղրղզգազի> 100 տոկոսանոց դուստր ձեռնարկություն և վերջինիս փոխանցի կազմակերպության ողջ սեփականությունը: Այնուհետև այս քույր ձեռնարկության 100 տոկոս բաժնետոմսերը պայմանական մեկ դոլարով անցնելու են Գազպրոմին, իսկ վերջինս էլ պարտավորվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում կատարել ոչ պակաս քան 20մլրդ ռուբլի ներդրումներ:
Փորձագետների գնահատմամբ, թեև ինքնին ղրղզական ենթակառուցվածքը անբարվոք վիճակում է գտնվում և առանձնապես իրենից արժեք չի ներկայացնում, սակայն ռուսական կողմի համար սա կարող է լինել <կամուրջ> դեպի Կենտրոնական Ասիա, որտեղ էլ ավելի հնարավորություն կունենա ամրապնդել իր դիրքերը` ի հակակշիռ Չինաստանի ներկայացվածության մեծացմանը այդ տարածաշրջանում:
.jpg.1000x297x1.jpg)
No comments:
Post a Comment