Страницы

Friday, 12 July 2013

Կատալոնյան «անջատողականները» պարգևատրել են Տիմոշենկոյին

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոին կպարգևատրվել է Մանուել Կառասկո Ֆորմիգուեռայի   (Manuel Carrasco Formiguera) անվան մեդալով՝ ժողովրդավարության, ազատության պաշտպանության, և պետությունում իրավունքի գերակայության հաստատման պայքարում ունեցած ներդրման համար:
Այդ մասին հաղորդում է Տիմոշենկոյի ղեկավարած «Батькивщины» կուսակցության մամլո ծառայությունը:
Արարողությունը կայացել է հուլիսի 11-ին Բարսոլոնայում: Այն կազմակերպել են «Կատալոնիայի դեմոկրատական միությունը»՝ ագայնական կուսակցություն, որը մտնում է «Կոնվերգենցիա և Միություն» դաշինքի մեջ, որն իր հերթին հանդես է գալիս որպես Կատալոնիան Իսպանիայից առանձնացնելու կողմնակից:  
Միջոցառմանը մասնակցել է նախկին վարչապետի դուստրը և նրա կուսակցության փոխնախագահ՝ Գրիգորի Նիմիրյան: Ներկայումս Տիմոշենկոն գտնվում է խարկովյան շրջանի հիվանդանոցներից մեկում՝ ողնաշարի հետ կապված հիվանդության պատճառով:
 Ավելի վաղ 2011թ-ին նրան մեղադրել են Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրերի կնքման ժամանակ լիազորությունների չարաշահման մեջ և դատապարտել են 7 տարվա բանտարկության: Կալանքի տակ գնվելու ընթքացքում նրա մոտ սրվել է հիվանդությունը և 2012թ մայիսին նրան տեղափոխել են հիվանդանոց:Ներկա պահին քննվում են ևս մի քանի քրեական գործեր ընդդեմ Տիմոշենկոյի:

Մանուել Կառասկո Ֆորմիգուեռան իսպանացի քաղաքակն գործիչ է, որը մահապատժի է ենթարկվել 1938թ դիկտատոր Ֆրանկոյի հրամանով: Նախկինում նրա անվան մեդալի են արժանացել Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը և Կոսովոն Սերբիայից անջատելու շարժման ղեկավար Իբրահիմ Ռուգովան:

No comments:

Post a Comment