Страницы

Monday, 15 July 2013

Եգիպտոսը գերադասում է ծոցի երկրների օգնությունն արևմտյան օգնությունից

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունում պլանավորման նախարարի պաշտոնը զբաղեցնող Աշրաֆ ալ-Արաբին, Reuters-ի հետ զրույցում նշել է, որ արաբական երկրների կողմից տրամադրվող օգնությունը բավարար կլինի Եգիպտոսի համար և կարիք չի լինի վերսկսել բանակցությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:
«ԱՄՀ-ի հետ նոր բանակցություն սկսելու համար անհարմար ժամանակ է, հայտարարել է ալ-Արաբին, Արաբական օգնությունը թույլ կտա Եգիպտոսին անցնել այս անցումային փուլը»:
Հիշեցնենք, որ աավելի վաղ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քուվեյթը հայտարարել են Եգիպտոսին 12 մլրդ $ տնտեսական օգնություն տրամադրելու ծրագրերի մասին:

Մինչ այդ, ԱՄՀ-ի հետ բանակցությունների շջանակներում, որոնք սկսվել էին 2011թ-ին, քննարկվում էր Կահիրեին 4.8 մլրդ $ վարկ տրամադրելու հարցը: 

No comments:

Post a Comment