Страницы

Monday, 15 July 2013

ԱՄՆ-ն ոչինչ չի պարտադրի Եգիպտոսին


    ԱՄՆ  Պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում Եգիպտոսին պարտադրել զարգացման իր մոդելը կամ օժանդակել կողմերից որևէ մեկին,- փոխանցում է ИТАР-ТАСС գործակալությունը: Վերջինիս պնդմամբ "Եգիպտոսում սիրիական սցենարի կրկնման հավանականություն գրեթե չկա և առաջնային խնդիր է մնում բախումների դադարեցումն ու երկխոսության սկսումը:  Մենք հաստատակամ ենք, որպեսզի ոչ մի ուժ չբացառվի քաղաքական երկխոսությունից: Միայն եգիպտացիները կարող ենք որոշել իրենց ապագան և հարթեցնել ուղին` դեպի ժողովրդավարություն": 

Բերնսը միաժամանակ կոչ է արել արդեն պաշտոնանկ նախագահ Մուրսիի կողմնակիցներին պահպանել հանգստություն` զերծ մնալով բռնության և ուժի կիրառումից: Իսկ բանակի ղեկավարությանը հասցեագրված իր խոսքերում, վերջինս կարևոր է համարել, որպեսզի բանակը հեռու մնա քաղաքական ձերբակալություններից: 

No comments:

Post a Comment