Страницы

Monday, 15 July 2013

Մալթայում միգրանտների հոսքը ստեղծել է անտանելի իրավիճակ

Լինելով միայնակ Աֆրիկայից եկող փախստականների հոսքերի հետ՝ Մալթան խնդրել է ԵՄ-ին փոխել միգրացիոն քաղաքականությունը: Նշենք, որ միայն անցած շաբաթվա ընթացքում նավերով այդ պետություն է ժամանել 400 միգրանտ և փախստականների հոսքը չի նվազում: Իր հերթին Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը այսօր, նոր փախստականների ժամանումից հետո, ԵՄ-ին կոչ է արել մտցնել նոր միգրացիոն քաղաքականություն:
Նա նշել է, որ մալթացիներին «անհրաժեշտ է եվրոպական հետևողական քաղաքականություն»:
«Հանդուրժողականության մասին դատարկ խոսակցությունները բավարար չեն,- նշել է նա: -Եթե չլինեն փախստականներին վերաբերվող եվրոպական կանոններ, իրավիճակը կդառնա անտանելի»:
Ավելացնենք, որ Մալթան եվրոպական պետությունների շրջանում առաջին տեղում է 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով: 2012թին 1000 մալթացուն ընկնում էր ապաստանի հայտ ներկայացրած 21.7 մարդ:   

Համաձայն ԵՄ գործող միգրացիոն կանոնների՝ փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողները պետք է մնան այն երկրում, որով հայտնվել են ԵՄ տարածքում, քանի դեռ նրանց դիմումը քննվում է: Միգրանտների մեծ մասը ԵՄ-ում հայտնվում է հենց Մալթայի տարածքով:

No comments:

Post a Comment