Страницы

Monday, 15 July 2013

Մերկելը հանգստացնում է ընտրողներին

   

   Գերմանիայի կանցլեր Ագելա Մերկելը  հայտարարել է, որ ինքը կողմ է մարդու անհատական տվյալները պաշտպանող միջազգային նորմերի ստեղծմանը: Գերմանական առաջինի ալիքին տված հարցազրույցում Մերկելը մասնավորապես նշել է. "Ես ամերիկյան կառավարությունից սպասում եմ հստակ պատասխանների այն մասին, որ ինքը ապագայում հաշվի է առնելու այն հանգամանքը, որ գերմանական տարածքում գործում են գերմանական կանոնները": Կանցլերը շեշտադրել է, որ իրենք համագործակցում են ամերիկյան կողմի հետ` պայքարելու ահաբեկչության դեմ, սակայն ամենինչ այդ ուղղությամբ պետք է ունենա իր սահմանները: 

   Ընդգծենք, որ կանցլերի դիրքորոշումը հետաքրքրական է այն առումով, որ նախ Գերմանիան Սնոուդենի գործի հետ կապված իր պաշտոնական դիրքորոշումը գրեթե տեղի ունեցածից 2 շաբաթ հետո նոր արտահայտեց` ուշադիր հետևելով դեպքերի զարգացմանը: Բացի այդ ընդդիմությունը և մամուլը ևս Մերկելին քննադատում էին նման պահվածքի համար` համարելով, որ վերջինս ընդունակ չէ ադեկվատ արձագանքել ստեղծված իրավիճակին: Իսկ եթե հաշվի առնենք նաև Բունդեսթագի առաջիկա ընտրությունները` ապա միանշանակ հասկանալի է դառնում կանցլերի նման կոպիտ հռետորաբանությունը: 


No comments:

Post a Comment