Վենեսուելան
և Նիկարագուան պատրաստ են ապաստան տալ ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ
Սնոուդենին, ով արդեն 2 օր գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի
տարանցիկ գոտում։
«Ես որոշել եմ տրամադրել մարդասիրական ապաստան երիտասարդ ամերիկացուն, որպեսզի նա կարողանա ժամանել Բոլիվարի և Չավեսի հայրենիք և ապրել իմպերիալիստական ԱՄՆ-ի հետապնդումներից հեռու»,- ասել է Մադուրոն։
«Ես որոշել եմ տրամադրել մարդասիրական ապաստան երիտասարդ ամերիկացուն, որպեսզի նա կարողանա ժամանել Բոլիվարի և Չավեսի հայրենիք և ապրել իմպերիալիստական ԱՄՆ-ի հետապնդումներից հեռու»,- ասել է Մադուրոն։
Նիկարագուայի նախագահ Դենիել Օրտեգան էլ ասել է.
«Ակնհայտ է, որ եթե հանգամանքները թույլ տան, մենք
հաճույքով կընդունենք Սնոուդենին»։ Ուրբաթ
երեկոյան հայտնի է դարձել, որ Սնոուդենը ևս 6 երկրի խնդրել է իրեն քաղաքական ապաստան
տրամադրել։ Այդ մասին հայտնում է Wikileaks-ը, սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ որ
երկրներին է դիմել։
Հիշեցնենք, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին
աշխատակիս Էդվարդ Սնոուդենը իր հայրենիքում մեղադրվում է ԿՀՎ-ի և ԱԱԾ-ի վերաբերյալ
ԶԼՄ-ներին գաղտն փաստաթղթեր փոխանցելու մեջ, ինչի համար նրան սպասվում է երկարատև բանտային
կալանք: Ներկայումս Սնոուդենը գտնվում է մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ
գոտում: Համաձայն Wikileaks
կայքի,
նա ապաստան է խնդրել 21 երկրից, որոնց մի մասն (Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Նորվեգիա,
Ֆինլանդիա, Ավստրիամ Լեհաստան, Շվեյցարիա, Հնդկաստան, Բրազիլիա) արդեն իսկ մերժել են
նրան:

No comments:
Post a Comment