Страницы

Friday, 5 July 2013

Ռուսաստանը կփորձի հասնել «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը  ռուսակա  RT    հեռուստաընկերությանը տված հարցարզրույցի ժամանակ նշել է, որ Սիրիայի խնդրով կայանալիք «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին պետք է մասնակցի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ռուս դիվանագետի համոզմամբ Իրանը ամենևին էլ ապակառուցողական դերկատարում չունի սիրիական խնդրում, ինչպես որ ներկայացվում է, և հետևաբար կարևոր է վերջինիս մասնակցությունը այդ կոնֆերանսին:        
       Գատիլովը նաև ավելացրել է, որ մասակիցների առումով կոնկրետ պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ ներկա լինեն Սիրիայի անմիջական հարևանները, ինչպես նաև Ցոցի արաբական մյուս միապետությունները, որոնք բնականաբար այս կամ այն կերպ առնչություն ունեն սիրիական խնդրի հետ: 
      Սիրիական ընդդիմության մասով դիվանագետը կարծիք է հայտնել, որ պետք է այնպես անել, որպեսզի ապահովվի ընդդիմության շարքերից հանդես եկող բոլոր խմբերի և խմբավորումների հնարավոր մասակցությունը: Իսկ հանդիպման անցկացման ժամանակահատվածի հետ կապված վերջինս նշել է, որ այն կարող է տեղի ունենալ մի քանի ամսից: 


No comments:

Post a Comment