«Անհանգստանալու խնդիր միանշանակ կա, եւ, կարծում
եմ, պաշտպանական գերատեսչությունն էլ է անհանգստանում: Էնպես չի, որ շատ հանգիստ են
վերաբերվում այդ զենքի վաճառքին, որովհետեւ այնպիսի զինատեսակների մասին է խոսքը, որ…»,-
Aravot.am-ի հեր զրույցում անրադառնալով Ադրբեջանին մեկ միլիորդ դոլարի ռուսական զենքի
վաճառքի թեմային ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: ՀՀ պաշտպանական
գերատեսչության զուսպ գնահատականները եւ արձագանքներն այդ թեմային, մեր զրուցակիցը
պայմանավորում է հասարակության մեջ լարվածությունը մեղմելու միտումով. «Պատկերացրեք,
որ ՊՆ ինչ-որ պաշտոնյա հանկարծ հայտարարի`վա~յ-վու~յ էսքան զենք են ստացել: Ի՞ նչ կերպ
ասես դա կարող է ազդել, նաեւ բանակի վրա: Այս իմաստով, բնական է նման ռեակցիան: Բայց
էնպես չի, որ չեն մտահոգվում. հաստատ մտահոգվում են»: Կոնկրետ մեր զրուցակցի մտահոգություններն
այս առումով այն է, որ միմյանց հետ չկարգավորված վեճ ունեցող, սառած պատերազմական երկրներին`
ռազմավարական գործընկերը սպառազինում է: Կողմերի, սպառազինության թեկուզ բալանսավորված
աճը, Արմեն Աղայանի կարծիքով նույնպես մեծացնում է պատերազմական գործողությունների
հավանականությունը:

No comments:
Post a Comment