Страницы

Saturday, 6 July 2013

Չին-Ռուսական Աննախադեպ Ռազմածովային Զորավարժություններ


Ուրբաթ օրը Չինաստանը սկսել իր պատմության մեջ այլ պետության մեջ երբևէ ամենամեծ ռազմածովային զորավարժությունները, որը կիրականացվի Ռուսատանի հետ միասին Ճապոնական ծովում և կտևի մեկ շաբաթ: Չինաստանը ուղարկել է 7 տարբեր տիպի ռազմանավեր, ուղղաթիռներ և հատուկ ստորաբաժանում 2013թ ռազմածովային զինավարժությունների համար:
Չինական ծովային ուժերը ժամանել են ռուսական հեռավորարևելյան Վլադիվաստոկ նավահանգիստ ուրբաթ օրը: Զորավորժությունների ակտիվ փուլը, որը նախատեսված է հուլիսի 8-ից 10-ը, նախատեսում է այնպիսի սցենարներ, ինչպիսիք են առևանգված նավի փրկություն, առևտրական նավերի ուղեկցում, ինչպես նաև պաշտպանություն օդային և ծովային հարձակումներից:   
Չինաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխադմիրալ Դինգ Յիփինգը, նախօրոք հայտարարել էր, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ, այլ նպատակ ունեն զարգացնել երկու կողմերի հակածվահենային համագործակցությունը:
Երկու երկրներն էլ օգտագործում են իրենց ռազմանավերը Հնդկական օվկիանոսում և Կարմիր ծովում, որպեսզի պաշտպանեն առևտրական նավերը Աֆրիկյան ծովահեններից:
Ռուսաստանը և Չինաստանը իրականացնում են համատեղ ռազմածովային զորավարծություններ կանոնավոր սկզբունքով դեռևս 2005 թվականից:  Մոսկվան և Պեկինը վերջերս համաձայնության էին եկել ուժեղացնել համագործակցությունը ընդհանուր սպառնալիքների համապատասխան և օպերատիվ արձագանքելու համար:
Այս զորավարժությունները հաջորդում են գրեթե մեկ ամիս առաջ կայացած ամերիկա-ճապոնական զորախաղերին, որը տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Սան Կլիմենտե կղզում:
Գաղտնիք չէ, որ զորավարժությունները հանդիսանում են ռազմական և քաղաքական հռետորաբանության պրակտիկ բաղկացուցիչները: Բազում այլ նպատակների հետ մեկտեղ, դրանք ունեն մի կարևոր նպատակ ևս՝ ցույց տալ հակառակորդին/մրցակցին սեփական ռազմակակ հմտությունները, նորագույն ռազմատեխնիկան: Չին-Ճապոնական այս «մրցակցությունը» լիովին ակնհայտ և հասկանալի է դառնում, եթե հիշենք այս երկու երկրների միջև առկա խնդիրներից թերևս մեկը՝ ճապոնական ծովում առկա մի քանի կղզիների պատկանելության հարցը, որը մեծ լարվածության առիթ է դարձել անցած տարվանից: 

No comments:

Post a Comment