Վատիկանը Բրազիլիայից խնդրել է լրացուցիչ 40մլն $ Հռոմի պապի դեպի Ռիո դե Ժանեյրո այցելությունը ֆինանսավորելու համար: Հոգևոր առաձնորդի այցելությունը պլանավորված է հուլիսի 23ից 28ը՝ Երիտասարդության համաշխարհային օրվա նշելու շրջանակներում: Սա կլինի Հռոմի Պապի առաջին այցելությունը աշխարհի խոշորագույն կաթոլիկ երկիր:
Ինչպես նշում է The Daily Telegraph-ը, Բրազիլիայիիշխանությունները, ինչպես նաև Ռիո դե-Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները Հռոմի Պապ Ֆռանցիսկի ընդունելության կազմակերպման վրա արդեն իսկ ծախսել են 60մլն $, ինչից հետո բրզիլական ղեկավարությունը հրաժարվել է վճարել ավելին: Միջոցառման անցկացման ընդհանուր ծախսը սակայն գնահատվում է 150մլն $:
Մասնագետների կարծիքով այցելության թանկացման վրաազդել են Բրազիլիայում վերջերս
կայացած բողոքի ցույցերը, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ կամակերպում էր ցույցեր և
բախումներ ոստիկանության հետ՝ պահանջելով պետության սոցիալական և ֆինանսական քաղաքականության
մեղմացում: Համաձայն բրազիլական աղբյուրների, Պապի այցելությանը Ռիո դե-Ժանեյրոյում սպասել են մոտ 2մլն մարդ, որոնց վճարումները թույլ
կտային Հռոմի կաթոլիկ եկեղեցում վճարել Պապի այցելության ծախսերի 70%-ը: Սակայն մարդիկ,
իմանալով բրազիլական քաղաքների բուռն ցույցերի մասին հետ են վերադարձրել բոլոր տոմսերը,
և որպես ուխտագնացներ Ռիո դե-Ժանեյրո են եկել ընդամենը 320 հազար մարդ:

No comments:
Post a Comment