ՄԱԿ-ը զգուշացնում է, որ մոտ ժամանակներս մոտ 4 մլն սիրիացի
պարենային օգնության կարիք կունենա, քանի որ պատերազմի ընթացքում բուսաբուծական և
անասնաբուծական արտադրանքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Մինչ ճգնաժամը մոտ 10 մլն սիրիացի բնակվում էր գյուղերում, որի 80%-ը ապրում էր գյուղատնտեսության շնորհիվ: Սիրիան գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում և բամբակի, մրգերի ու բանջարեղենների, ոչխարների ու մեծ եղջերավոր անասունների խոշորագույն արտահանող էր, սական իրավիճակը կտրուկ փոխվեց պատերազմը սկսվելուց ի վեր: Պատերազմը, սակայն, երկրի գյուղատնտեսության վրա ավերիչ ազդեցություն է ունեցել: Գների աճի, գյուղատնտեսական մեքենաների ու պահեստային տարածքների վնասման, բռնությունների սպառնալիքների ու ագարակատերների փախուստի արդյունքում ոչնչացվել է բերքը, գրում է The Guardian-ը:
Այժմ ոչինչ կա արտահանելու, որը հանգեցրել է ոչ միայն տարեկան 500.000 դոլար կորստի, այլ նաև սպառնալիքի տակ է դրել երկրի պարենային անվտանգությունը:

No comments:
Post a Comment