Страницы

Friday, 5 July 2013

Մոլդովայի խորհրդարանը ցավում է ԱԺ-ում պատահածի համար. Մոլդովայի ՍԴ անդամ

Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան այսօր հանդիպել է լրագրողների հետ՝պաշտոնապես հաղորդելու, որ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարությունն ափսոսում է երեկ տեղի ունեցածի համար և հավաստիացնում, որ տիկնոջ վերադարձի դեպքում հարցը կուսումնասիրվի՝ թե ինչ իրավունքով է նա նման հարց բարձրացրել։
§Այն, ինչ եղավ խորհրդաժողովին, ծայրահեղ վատ միջադեպ էր: Այնտեղ իսկապես եղել են ո՛չ այն մարդիկ, որոնք ունեն լիազորություն՝ նման հայտարարություն անելու։ Որպես նախկին պատգամավոր՝ ես երեկ խոսել եմ մեր խորհրդարանի ղեկավարության հետ և լիազորված եմ հայտարարելու, որ մենք ափոսում ենք այդ միջադեպի համար, որ տեղի է ունեցել: Մեր կազմակերպության ղեկավարությունը խոստանում է ներկայացված նյութը պարզաբանել¦,-ասաց նա։
Վիկտոր Պոպան նշեց, որ ինքը խոսել է նաև Մոլդովայի խորհրդարանական օմբուդսմենի՝ ԱԺ-ում հայտարարություն արած Աուրելիա Գրիգորիուի հետ, ով հայտնել է, թե իրեն հենց այդ թեման են տվել՝ սառեցված երկրներում մարդու իրավունքների հարցը:
§Հավանաբար նրան առաջարկել են այդ թեման, քանի որ մեր երկիրն էլ նման խնդիր ունի: Սակայն այն, որ ինքը սկսեց քննարկել այդ թեման, դա ընդհանրապես կոնֆերանսի թեմայի մեջ էլ չէր մտել¦,-աաց նա։
Վիկտոր Պոպան նշեց, որ խորհրդաժողովին կանոններ կան, և իրենք այդ կանոներով առաջնորդվում են։ §Երբ ինչ-որ մեկն ասում է իր անունից, նա ներկայացնում է, որ դա իր սեփական տեսակետն է, իսկ եթե չի ներկայացնում, ուրեմն նա խոսում է այն կազմակերպության անունից, որտեղից ինքն է ներկայացված։ Ես խոսել եմ Մոլդովայի պետության անունից, որովհետև ես կիսվեցի պետության իրավունքներով։ Օմբուդսմենի լիազորությունները չգիտեմ, թե ով է տվել, ինչպես, ինչ սկզբուքներով, ամենայն հավանականությամբ, դա եղել է սեփական տեսակետը, որովհետև դա չի կարող լինել խորհրդարանի կամ կազմակերպության տեսակետը¦,-վստահեցրեց նա։
Թե ինչու է Գրիգորիուն նման հայտարություն արել ՀՀ ԱԺ-ում, ՍԴ անդամը նշեց, որ տեղյակ չէ։ §Նրա փոխարեն չեմ կարող ասել¦,-ասաց նա և ավելացրեց, որ նրա հետ ինքը ծանոթ չէ, քանի որ օմբուդսմենները մի քանիսն են:

No comments:

Post a Comment