Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է Սահմանադրական
խորհուրդը՝ Սահմանադրության պահպանման
բարձրագույն մարմինը: Այդպիսով Սարկոզին արտահայտել
է իր բողոքը այդ մարմնի կողմից կայացված իր հայցը մերժելու որոշման դեմ: Սահմանադրական
խորհուրդը եկել էր այն եզրակացության, որ Սարկոզին 2012թ նախընտրական քարոզարշաի
ժամանակ գերազանցել
է ծախսերի համար օրենքով թույլատրելի վերին շեմը՝ 466 հազար եվրոյով: Այդ պատճառով քաղաքական
գործչին չի փոխհատուցի ընտրությունների ընթացքում
կատարված ծախսերի մի մասը (մոտ
10 միլիոն եվրո), ավելինին նաև նրան պարտավորեցրել են պետբյուջե փոխանցել 500 հազար եվրո:
Փորձագետները գտնում են, որ ավելի քան 10 մլն դոլարի
փոխհատուցման մերժումը ծանր հարված կհասցնի խոշոր ընդդիմադիր կուսակցությանը, որն առանց
այդ էլ ծանր ֆինանսական վիճակում է խորհրդարանական ընտրություններում պարտությունից
հետո:
Իրենց
լիազորությունների ավարտից հետո Ֆրանսիայի նախագահները ավանդաբար մտնում են երկրի Սահմանադրական
խորհրդի կազմի մեջ: Սարկոզին ևս ակտիվորեն մասնակցում էր այդ մամնի աշխատանքներին:

No comments:
Post a Comment