Եգիպտական արդարադատության բարձրագույն ղեկավարը երդվեց` որպես Եգիպտոսի ժամանակավոր նախագահ, այն բանից հետո, երբ բանակի միջամտության արդյունքում <Մուսուլման Եղբայրների> առաջնորդ Մոհամեդ Մուրսին զրկվեց նախագահի պաշտոնից: Ադլի Մանսոուրը Սահմանադրական դատարանի առջև ասել է.- "Ես երդվում եմ Աստծո առջև պահպանել հանրապետական համակարգը, հարգել սահմանադրությունը և օրենքը... պաշտպանել բնակչությանը և պետությունը: Հեղափոխականներն Եգիպտոսում ամենուր են և մենք ողջունում ենք նրանց: Նրանց, ովքեր ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ իրենք բավականաչափ ուժեղ են, քաջարի եգիպտացի երիտասարդներին, ովքեր այս հեղափոխության առաջնորդներն են"- եզրափակել է նորանշանակ ժամանակավոր նախագահը:
Ավելացնենք, որ համաձայն Reuters լրատվական գործակալության` երդման արարողությունից արդեն մեկ ժամ անց, Եգիպտական դատախազությունը Մուսուլման Եղբայրների թոփ ղեկավարներին ձերբակալելու օրդեր է արձակել:
No comments:
Post a Comment