Страницы

Thursday, 4 July 2013

Հուլիսի 5-ը նաև Պետական Խորհրդանիշների Օր

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց, որ հուլիսի 5-ին այսուհետ կտոնվի նաև Պետական խորհրդանիշի օրը։ Նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է:
Նշենք նաև, որ պետական խորհրդանիշի օրվա նշանակման հետ կապված տարաձայնություններ կային։ Մի մասը ցանկանում էր, որ այն նշվեր հուլիսի 15-ին, քանի որ այդ օրն է ընդունվել պետական զինանշանի մասին օրենքը, նախաձեռնողների մյուս խումբն էլ առաջարկում էր այն նշել Սահմանադրության օրը։ Ի վերջո, եկան համաձայնության, և այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսքն ուղղելով Հասմիկ Պողոսյանին, ասաց. §Վերջապես եկանք փոխհամաձայնության»:

No comments:

Post a Comment