Страницы

Monday, 15 July 2013

Անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ը: Քոֆի Անան

ՄԱԿ-ի նախկին քարտուղար Քոֆի Անանը անհրաժեշտ է համարում բարեփոխել այդ համաշխարհային կազմակերպությունը, մասնավորապես՝ Անվտանգության խորհորդը, որտեղ իրավիճակը, ըստ նրա, ներկայումս արտայատում է նախորդ դարի 90-ականների աշխարհաքաղաքական իրավիճակը:
«Չի՛ կարելի արդարացնել ներկայիս իրավիճակը, երբ օրինակ այնպիսի երկիր ինչպիսին Հնդկաստանն է՝ իր միլիարդանոց բնակչությամբ, ԱԽ-ում չունի ձայնի իրավունք: Ինչու՞ Լատինական Ամերիկան, Աֆրիկան ոչ մի երկրով ներկայացված չեն այդ կառույցում»,- հայտարարել է Անանը իր գրքի (“Interventions: A Life in War and Peace”) շնորհանդեսի ժամանակ:
Նախկին քարտուղարի կարիքով, մեծ համաշխարհայի տերությունները «պետք է որոշեն, թե որ ազդեցությունից են պատրաստ հրաժարվել, որպեսզի երևան գամ ԱԽ նոր անդամներ, հակառակ դեպքում կառաջանա անարդյունավետ մրցակցություն»:
Անանը, ով հիմա հանդիսանում է ՄԱԿ-ի Ֆոնդի կառավարման անդամ, նաև ավելացրել է, որ հիասթափված է այն հանգամանքով, որ չհասցրեց ավարտին հասցնել ՄԱԿ-ի բարեփոխումները, երբ նրա ղեկավարն էր (1997-2006թթ):


No comments:

Post a Comment