Страницы

Monday, 15 July 2013

Թմրանյութի հետքեր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Լրագրողները կոկաինի հետքեր են հայտնաբերել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի զուգարաններում, այդ թվում այն գոտիներում, որտեղ թույլատրվում են միայն խորհրդարանականները, հաղորդում է Sun հրատարակության ինտերնետ-պորտալը:
Խորհրդարանի մի քանի տասնյակ զուգարանների ստուգման համար Sun-ի լրագրողներն օգտագործել են հատուկ սարքեր, որոնք հայտնաբերում են կոկաինի հետքերը: Լրագրողները պարզել են, որ թմրադեղերն օգտագործվել են ինը զուգարաններում, այդ թվում կանանց երեք զուգարաններում: Լրագրողները պարզել են, որ թմրադեղերն օգտագործվել են նաեւ այն գոտիներում, որտեղ կարող Է մտնել պատմական շենքի ցանկացած այցելու, նույնիսկ եթե խորհրդարանական չԷ: Նշված Է, որ շենքը պահպանում են անվտանգության ծառայության գրեթե 500 աշխատակիցներ, որոնք մանրազնին ստուգում են բոլոր այցելուներին:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ լրագրողների նման ստուգման առիթ է դարձել համայքների պալատից ստացված տեղեկատվությունը:
«Ամեն տարի խորհրդարան Է այցելում ավելի լան մեկ միլիոն մարդ, ուստի անհնար Է պարզել, թե հատկապես ով Է զբաղվում դրանով»,- մեջբերում Է թերթը խորհրդարանի ներկայացուցչի խոսքը:
Ըստ հրատարակության տվյալների՝ խորհրդարանի անվտանգության ծառայություններին 2010 թվականից ի վեր ընդամենը երեք անգամ Է հաջողվել հայտնաբերել եւ առգրավել մարիխուանա, բայց ոչ կոկաին, թեև, ինչպես հաղորդել Է Sun-ը, Մեծ Բրիտանիային Է պատականում կանոնավոր կոկաին օգտագործողների թվի ռեկորդը՝ ավելի քան մեկ միլիոն մարդ:


No comments:

Post a Comment