Страницы

Monday, 15 July 2013

ԱՄՆ-ն լրտեսում է ողջ աշխարհին: Նիկոլաս Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քաղաքացիներին կոչ է արել ցուցաբերել զգուշավորություն, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ն հետևում է ողջ աշխարհին:
«Պետք է զգույշ լինել, քանի, որ ամերիկացինը, ինչպես հաղորդել է Սնոուդենը, լրտեսում են բջջային և սովորական հեռախոսները, էլեկտրոնային փոստը, BlackBerry, Twitter и Facebook, նրանք լրտեսում են ողջ աշխարհին»,- հայտարարել է Մադուրոն:
Նախագահի խոսքերով, այս իրավիճակին պետք է մոտենալ առավել քան լուրջ, քանի որ «խոսքը գնում է ոչ թե Ջորջ Օրվելլի սիրավեպի, այլ իրականության մասին»: Հենց Օրվելլի «1984» ստեղծագործության  ամենահայտնի ցիտատներից մեկը հետևյալն է. «Մեծ եղբայրը հետևում է քեզ»:
Մադուրոն նշել է, որ ԱՄՆ-ն իրեն համարում է համաշխարհային կառավարող: Սրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրները արտահերթ նիստի ժամանակ հայտարարել են, ԱՄՆ կողմից համաշխարհային լրտեսությունն անընդունելի է և հանդիսանում է միջազգային օրենքների կոպիտ խախտում:

  

No comments:

Post a Comment