Страницы

Monday, 15 July 2013

Գերմանական բանակում հայտնաբերել է մոտ 400 ծայրահեղական

Spiegel պարբերականը, հղում կատարելով ռազմական հակահետախուզության ծառայության (Amt fur den militaerischen Abschirmdienst, MAD) պետի հետ հարցազրույցին, հայտնում է, որ այդ ծառայությունը 2012թ-ին գերմանական բանակում հայտնաբերել է մոտ 400 ծայրահեղական: Հայտնաբերվածներից մոտ 300-ը հարում են աջ ծայրահեղական հայցքների, իսկ մոտ 50 զինծառայող կիսում են ծայրահեղական իսլամական հայացքներ:
Համաձայն MAD-ի ղեկավարի՝«գլխավոր խնդիրը ընկած է աջ ձգտումների շրջանակում»: 18-ից 25 տարեկան երիտասարդները շատ ընկալունակ են աջ ծայրահեղական հայացքների նկատմամբ, իսկ բունդեսվերը (բանակ) համարում են գրավիչ, «քանի որ այնտեղ տիրում է բացառիկ կառուցվածք»,-պարզաբանել է Բիռկենհայեռը: Նա միաժամանակ ձախ ծայրահեղականներին գերմանական բանակի համար չի համարում սպառնալիք, քանի որ նրանք «ավանդականորեն կենտրոնացած չեն բանակի վրա»:
2011թ-ի հետ համեմատած, երբ իսլամիստների զինծառայողների թիվը 40 էր, գրանցել է աճ: Ընդ որում, MAD-ի ղեկավարը ընդգծել է, որ իսլամիստների մի զգալի հատված նոր կրոնափոխներ են:

Ըստ MAD-ի ղեկավարի, տարբեր ծայրահեղականների՝ բանակում հայտնվելուց խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել լրացուցիչ օրենքներ: Հիմա բունդեսվերը չի կարող ազատվել ծայրահեղականից, երբ անգամ ակնհայտ է նրա ծայրահեղական հայացքները: Դրա համար բանակի ղեկավարությունը պարտավոր է դատարանում ապացուցել զինծառայողի՝ ծայրահեղական գաղափարախոսությանը նվիրված լինելու հանգամանքը:

No comments:

Post a Comment