Եգիպտոսի բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ Սիսին հեռուստաելույթով հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին իշխանությունից հեռացվել է: Գեներալը հայտարարել է, որ Մուրսին չի կարողացել արդարացնել Եգիպտոսի ժողովրդի հույսը, և այժմ սահմանադրության գործունեությունը կասեցված է: «Մահմեդական եղբայրներ» շարժումը, որին անդամակցում է նախագահ Մուրսին, հայտարարել է, որ նա ձերբակալված է և պահվում է ռազմակայաններից մեկում: Նշվում է նաև շարժմանը պատկանող երկու այլ պաշտոնյաների ձերբակալության մասին: Իսկ Մուրսիի խոսնակը տեղի ունեցողը գնահատել է որպես ռազմական հեղաշրջում:
Բանակի հրամանատարության հայտարարությունը Մուրսիի հարյուրհազարավոր հակառակորդները, որոնք հավաքվել են մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում, ընդունել են ցնծությամբ և հրավառությամբ:
Իր
հեռուստաելույթում բանակի հրամանատարը նաև հայտարարել է քաղաքական ճգնաժամից
երկիրը դուրս բերելու ճանապարհային քարտեզի մասին.
1.Երկրի սահմանադրությունը կասեցվում է, այն վերանայվելու է հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից:
2.Երկրի կառավարումը ժամանակավորապես հանձնվում է Գերագույն սահմանադրական դատարանի նախագահին։
3.Ստեղծվելու է արհեստավարժներից բաղկացած ժամանակավոր կառավարություն, անցկացվելու են արտահերթ նախագահական ընտրություններ։
4.Բոլոր հակաօրինական գործողությունները դաժանորեն կպատժվեն իրավապահների կողմից։
5. ԶԼՄ-ներում կսկսի գործել սահմանափակ գրաքննություն։
Ինչպես հայտնի է, ավելի վաղ բանակը մայրաքաղաք Կահիրե էր մտցրել զրահատեխնիկա: Համաձայն հաղորդագրությունների՝ երկրի տարբեր հատվածներում տեղի են ունենում բախումներ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների միջև, իսկ որոշ տեղերում էլ՝ Մուրսիի կողմնակիցների և բանակի միջև: Խոշոր բախումներ են արձանագրվել Ալեքսանդրիայում և Ասուանում, որտեղ կրակոցներ են հնչում:
Միջազգային հանրությունն իր մտահոգությունն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մասնվարապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, մտահոգություն հայտնելով, կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու հավաքների ազատությունը: Նա նշել է. «Շատ եգիպտացիներ բողոքի ցույցերի են դուրս եկել իրենց անհամաձայնությունն արտահայտելու երկրում կատարվող իրադարձություններին: Բայց զինվորականների միջամտությունը ցանկացած երկրում մտավախություններ է առաջացնում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս իր լուրջ մտահոգությունն է հայտնել Մուրսիին իշխանությունից հեռացնելու զինվորականության որոշմանը: ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ նշվում է երկրի կառավարման քաղաքացիական ձևին հնարավորինս արագ վերադառնալու անհնրաժեշտության մասին: ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են նաև իրենց դիվանագիտական անձնակազմի մի հատվածին և նրանց ընտանիքներին Եգիպտոսից տեղահանելու մասին:

No comments:
Post a Comment