Страницы

Thursday, 4 July 2013

Ադրբեջանական Ոստիկանության Անպատժելիության Երաշխիքները

Իլհամ Ալիևը Ոստիկանության Ակադեմիա կատարած իր այցելության ժամանակ ՆԳՆ աշխատակիցների առջև հանդես է եկել ելույթով: Ըստ նրա Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, իսկ Բաքուն՝ ամենաանվտանգ քաղաքաներից մեկը աշխարհում: Իր ելույթում նախագահը ոստիկանությանը հասկացնել է տվել նաև, որ նրանք պարտավոր են պաշտպաել կառավարությունը՝ ձեռնարկելով ցանկացած բան. «Դուք լավ գիտեք, որ միշտ պաշտպանում եմ և կպաշտպանեմ ոստիկանական մարմիններին: Հասկանում եմ 2005 թվականին, երբորոշ ուժեր Ադրբեջանում ցանկանում էին իրականացնել «նարնջագույն հեղափոխություն», հենց ոստիկանության ուժերի վճռական գործողությունները կասեցրեցին այդ բացասական երևույթները: Այդ ժամանակ Ադրբեջանը ճնշումների ենթարկվեց միջազգային կառույցների կողմից: Հիմա արդեն ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, կարող ենք ասել, որ նման փորձերն արդեն սպառել են իրենց: Սակայն այն ժամանակ ճնշումը մեծ էր, որպեսզի մենք քննադատեինք ոստիկանական մարմինների գործողությունները, որոնք իբր թե անցել են սահմանները: Այսինքն՝ մեր առջև դրված էր պայման: Ես ասել եմ և այն ժամանակ, և հիմա եմ ցանկանում կրկնել, որ ոստիկանության ոչ մի աշխատակից չի պատժվի»-հայտարարել է Ալիևը:
    Շարունակելով ավելի սպառնալի՝ նա նշել է. «Այսօր ես ցանկանում եմ ասել, որ ոստիկանության ուժերը գործում են օրենքերի շրջանակներում և անօրինական գործոություններին տալիս են ու կտան արժանի պատասխան: Թող ոչ ոք չկասկածի նրանում, որ նա, ով կցանկանա փորձլե մեր ուժը, նա անպայման կստանա արժանի պատասխան»:
 Ինչպես ցանկացած ավտորիտար ռեժիմում, Ադրբեջանում նույնպես, ոստիակական մարմինները, բանակը, և ուժային կառույցներն ընդհանրապես, համարվում են ռեժիմի իշխանության պահպանման հիմնական երաշխիքներից մեկը: Իսկ թե իինչ միջոցներով է իրականացվում այդ ամենը՝ գաղտնիք չէ: Ոստիկանական ուժերի նման անպատժելության երաշխիքների տրամադրումը անկասկած պայմանավորված է այս տարի Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրությունների հետ, որոնց արդյունքներն արդեն այսօր ակնհայտ են: Եվ հենց ոստիկանության ուժերին է վերապահված հետընտրական փուլում արդեն այսօր աստիճանաբար կազմակերպվող ադրբեջանական ընդդիմության գործողությունները պատժելու, կասեցնելու գործառույթը: 

No comments:

Post a Comment