Եգիպտոսում տեղի
ունեցած ռազմական
հեղաշրջման վերաբերյալ
այսօր առավոտյան
արդեն իրենց
դիրքորոշումն են արտահայտել
մի շարք երկրներ: Մասնավորապես`
ԵՄ-ը կոչ է անում շուտափույթ
վերադարձ կատարել
դեպի ժողովրդավարություն:
ԵՄ-ի Արտաքին քաղաքականության
գործերով պատասխանատու
Քեթրին Էշտոնը
նշել է. "Հրատապ
կոչ
եմ
անում
կողմերին
վերադառնալ
դեպի
ժողովրդավարական
գործընթաց`
ներառյալ
ազատ,
արդար
նախագահական
և
խորհրդարանական
ընտրություններ,
սահմանադրության
ընդունում:
Այս
բոլորը
պետք
է
կատարվեն
բացառապես
համընդգրկուն
եղանակով`
այդ
կերպ
թույլ
տալով
երկրին
վերսկսկելու
և
ավարտելու
անցումը
դեպի
ժողովրդավարություն":
Ավելացնենք նաև,
որ Էշթոնը առանձնահատուկ շեշտադրել է
նաև ժամանակավոր
կառավարության համակողմանիությունը` ևս մեկ անգամ կարևորելով
մարդու հիմնարար
իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության գաղափարները:
ԱՄՆ-ի
արձագանքը եգիպտական
դեպքերին բավական
ուշագրավ էր:
Նախ այն, որ չնայաց իրավիճակի լարվածության
մեծանալուն` Միացյալ
նահանգների կողմից
դիրքորոշման արտահայտումը ուշանում էր
և ոչ մի քննադատական
տարրեր պարունակող
ելույթներ չեղան:
Այնուհետև որոշ
ժամանակ անց
Միացյալ նահանգները
սկսեց մտահոգվել
Կահիրեում ԱՄՆ
դեսպանության անվտանգության խնդրով` միաժամանակ
կոչ անելով իր քաղաքացիներին
հնարավորինս զերծ մնալ դեպի Եգիպտոս ցանկացած բնույթի
այցելություններից: Այս ամենից հետո արդեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
հանդես եկավ
հայտարարությամբ` արտահայտելով իր խիստ մտահոգությունը բանակի քաղաքական
կյանքին միջամտելու
վերաբերյալ և
կոչ անելով իշանությունը վերադարձնել քաղաքացիական ղեկավարությանը: " Ոչ մի անցում դեպի ժողովրդավարությանը առանց դժվարությունների տեղի չի ունենում, սակայան վերջնական արդյունքում այն պետք է լինի ժողովրդի կամքի ճշմարիտ արտահայտությունը: Ազնիվ, կոմպետենտ և ներկայացուցչական կառավարություն. ահա այն ինչ փնտրում է շարքային եգիպտացի ժողովուրդը"- իր ելույթում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ֆրանսիայի արտագործնախարար Լորան Ֆաբիուսը
ևս իր դիրքորոշման մեջ շեշտը դրել է ընտրությունների ժողովրդավարական հիմքով անցկացնելու
անհրաժեշտության վրա` մատնանշելով`
քաղաքացիական խաղաղության, բազմակարծության, անհատի ազատության
գաղափարների կարևորությունը:
Սիրիրայի նախագահ Բաշար
Ալ Ասսադը թեմային անդրադարձել
է պետական ԱԼ-Թհավրա հեռուստալիքին տված հարցազրույցի
շրջանակներում` նշելով. "Այն, ինչ կատարվում է այժմ Եգիպտոսում նշանակում է <քաղաքական իսլամի> տապալում, և սա ճակատագրական է ամբողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կրոնը օգտագործել քաղաքական կան կուսակցական նկատառումներից ելնելով",- եզրափակել է Ասսադը:
Ծոցի միապետություններից ԱՄԷ-ը ըստ էության ողջունել
է եգիպտական
ժողովրդին և
բանակի գործողությունները:
Նորին Գերազանցություն
ԱՄԷ-ի արտաքին գործերի
նախարար Աբդուլլահ
բին Զայեդ ալ-Նահայան իր լիակատար
գոհունակությունն է արտահայտել`
մասնավորապես շեշետլով. "Եգիպտացի մեծ ժողովուրդը ի վիճակի է անցնել համընթացս դժվար պահերը, որում հիմա Եգիտոսն է": Անդրադառնալով բանակին, վերջինս նշել է."Մեծն եգիպտական բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրենք են ուժեղ պաշտպաններն ու երաշխավորը, որ Եգիպտոսը մնում է օրենքի պետություն":

No comments:
Post a Comment