Страницы

Wednesday, 3 July 2013

Մոհամեդ Մուրսիի մեկամյակը եզրափակվեց ռազմական հեղաշրջմամբ:

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել նախագահի պաշտոնից,- այս մասին հայտարարել է բանակի գեներալ Աբդելլ Ֆատահ էլ-Սիսին: Երկրի նախագահի լիազորությունները առայժ անցնում են Սահմանադրական Դատարանի նախագահին: 

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ բանակի գենարալիտետը 48 ժամ վերջնաժամկետ էր ներկայացրել նախագահ Մուրսիին, վերջինս այսօր ունեցած ելույթում մերժել էր ցանկացած նման առաջարկ` ավելացնլով, որ ինքը լեգիտիմ հիմքով ընտրված ժողովրդավարական ղեկավար է, որի աղբյուրն է սահմանադրությունը: Որպես  ստեղծված իրավիճակի լուծման համար ճանապարհային քարտեզ` Մուրսին առաջարկել էր ձևավորել կոալիցիոն կառավարություն, ինչի հետ ըստ էության համաձայն չեն բողոքի դուրս եկած եգիպտացիները: Ավելացնենք, որ «Զինվորականների ճանապարհային քարտեզը ենթադրում է Սահմանադրության չեղյալ հայտարարում և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում»-տեղեկացնում է Էլ-Սիսին: Նա հանձնաժեղովին կոչ արեց վերանայել Սահմանադրությունը և ազգային համերաշխության խերհուրդը, և նրանում ներառել նաև երիտասարդական շարժումներին: Համաձայն նրա՝ ճանապարհային քարտեզը հավանության է արժանացել մի շարք քաղաքական խմբերի կողմից: Ինչ վերաբերում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամկետներին, ապա դրանք պետք է որոշվեն ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից:
Եգիպտոսի Պապ Թավադրոսը, ով Եգիպտոսի Ղպտիական Օրթոդոքս եկեղեցու առաջնորդն է, գտնում է, որ ճանապարհային քարտեզը երաշխավորում է բոլոր եգիպտացիների անվտանգությունը և առաջարկում է քաղաքական տեսլական:
Եգիպտական ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ-Բարադեյը նշում է, որ Արաբական Գարնան հեղափոխությունը վերսկսվեց բանակի կեղմից առաջարկված ճանապարհային քարտեզով: Նա ավելացրեց, որ ճանապարհային քարտեզը ներառում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը, որը առաջ էր քաշվել լիբերալ կոալիցիայի կողմից: Ինչպես հայտնում են, Եգիպտոսի իր մեծությամբ երկրորդ իսլամական խմբավորումը՝ Նոուր կուսակցությունը, ևս համաձայնվել է ճանապարհային քարտեզին:
Թեմայի զարգացումներին հետևեք հաջորդիվ: 

No comments:

Post a Comment