ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը դեռևս չի լքելու Շերեմենտեվո օդանավակայանի տրանզիտային գոտին: Այս մասին այսօր պարզ դարձավ վերջինիս իրավունքների պաշտպան Անատոլի Կուչերենի հայտարարություններից: Մասնավորապես` նրա տեղեկացմամբ այն թուղթը, որ Սնոուդենին տրվել է ՌԴ Միգրացիոն ծառայության կողմից, ինքնին չի հանդիսանում որպես փաստաթուղթ, և ըստ այդմ էլ Սնոուդենին հնարավորություն չի տալիս լքել տրանզիտային գոտին:
Ավելացնենք, որ տրանզիտային գոտին լքելու հետ կապված այս պահին շրջանառվում են տարբեր վարկածներ, օրինակ այն, որ Սնոուդենը իրեն հանձնված հավաստագրով տրանզիտային գոտին կլքի արդեն վաղը: Իսկ ՌԴ-ում մնալու վերջինիս ցանկությունների մասին տարածված լուրերը Սնոուդենի իրավապաշտպանը հաստատել է նաև այսօրվա իր հայտարարություններում:

No comments:
Post a Comment