Страницы

Wednesday, 24 July 2013

Էվո Մորալեսը ներեց ԵՄ երկրներին


Բոլիվիան ընդունել է Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի ներողությունը` կապված բոլիվական նախագահական ինքնաթիռի հետ կատարված միջադեպի հետ, համաձայն որի, նախագահ Էվո Մորալեսին տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Ավստրիայում: Ներողությունը ընդունելու մասին հանրությանը տեղյակ է պահել հենց ինքը` Էվո Մորալեսը, նշելով. <Մենք ընդունում ենք այս չորս երկրների ներողությունները` որպես առաջին քայլ, քանզի ցանկանում ենք շարունակել հետագա հարաբերությունները այդ նույն երկրների հետ` հիմնված փոխադարձ հարգանքի վրա:> Միաժամանակ Էվո Մորալեսը ավելացրել է, որ Բոլիվիան չի դադարեցնում իր սկսած քայլերը տարբեր միջազգային կազմակերպությունների ձևաչափերով, որի հիմնական նպատակն է այլևս թույլ չտալ նմանատիպ միջադեպերի իրականություն դառնալը: 

No comments:

Post a Comment