Բուլղարիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Բրիտանական հեռուստակայանի փոխանցմամաբ Սոֆիայում ցուցարարները արգելափակել են հարյուրավոր պատգամավորների հենց խորհրդարանի շենքում` շրջափակման համար օգտագործելով ամենատարբեր ծանրաքարշ իրեր և առարկաներ, որոնց հեռացման համար քաղաքային իշխանություններին անհրաժեշտ է եղել հատուկ ծանր տեխնիկայի օգնությունը:
Հիշեցնենք, որ բուլղարիայում արդեն հինգ շաբաթից ավել շարունակվում են ցույցերն ու դժգոհությունները, որոնք մասշտաբային առումով ավելանում են ժամ առ ժամ: Ցուցարարները դժգոհ են երկրում արմատացած կոռուպցիայից և զայրացնող կենսապայմաններից:
.jpg)
.jpg)
.jpg)
No comments:
Post a Comment