Տրանսպորտը տնտեսության
ամենակարեւոր մասերից է, գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը:
Բնական եմ համարում, որ իհարկե, ինչքան ցածր սակագին լինի, այնքան ավելի հաճելի կլինի
մեր հասարակության համար»,- այսօր «Ֆորում» ակումբում երթուղայինների ուղեվարձի թանկացումն
այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա մեղադրեց ակցիայի կողքին կանգնած քաղաքական ուժերին՝ ասելով, որ փորձում են սիրաշահել ժողովրդին, մինչդեռ պետք էր սիրել ժողովրդին, ոչ թե սիրաշահել:
Նա ընդգծեց, որ սոցիալական խումբ կա, որի համար սակագինը մատչելի չէ, կառավարությունը պետք է միջամտի եւ սոցիալական ծրագրեր մշակի. «Պետք
է կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ ոլորտը մի
փոքր մանրամասնի: Խնդիրը ոչ թե նա է, որ 150 դրամը թանկ է, Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում
1.5 եվրո է»:
Սա լսելուն պես լրագրողները միաբերան բացականչեցին՝ բա այստեղի ու այնտեղի աշխատավարձե՜րը:
Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ ուղեվարձի թանկացման հարցը հանրային քննարկման չի դրվել՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ լիազորված մարմինները ինչ կորոշեն, բայց ես գտնում եմ, որ ուղեվարձի
գինը չպետք է իջեցնեն, որովհետեւ քաղաքը կմնա առանց տրանսպորտի»:

No comments:
Post a Comment