Страницы

Thursday, 25 July 2013

Ջուլիան Ասանժը պաշտոնապես կուսակցություն է հիմնադրել


 Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը պաշտոնապես հիմնադրել է Ավստրալիայի Վիքիլիքս կուսակցությունը և հայտարարել է դաշնային ընտրությունների իր մասնակցության մասին: Այսպիսով Ասանժը հիմքեր է ստեղծում Ավստրալիայի Սենատում իր տեղը զբղեցնելու համար: 
Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատնից ունեցած տեսազանգի միջոցով Ասանժը շեշտադրել է իր կուսակցության քաղաքական կուրսի գլխավոր սկզբունքները` իդեմս թափանցիկության, պատասխանատվության և արադրության:   Նորաստեղծ կուսակցության ուշադրության կենտրոնում են լինելու նաև քաղաքական ապաստանի և կլիմայական փոփոխություններին վերաբերվող խնդիրները: 
   Ավստրալական Վիքիլիքսը, ըստ հիմադիրի, կհանդիսանա յուրատեսակ անկախ դիտորդ` ավստրալական կառավարության գործունեության նկատմամբ: Ընտրություններում այն կունենա յոթ թեկնածուներ` լրագրողներ, գիտնականեր և մարդու իրավունքների պաշտպաններ: 
  Միաժամանակ Ասանժը մտահոգություն է հայտնել, որ իր տեղակայվածությունը առաջացնում է հեռավորության վրա ներգրավվածության խնդիր, որպիսին նախկինում չի եղել Սենատում, սակայն ինքը հույս ունի, որ Սենատը կթույլատրի նման կերպ ներգրավվածություն Սենատի աշխատանքներին: 

No comments:

Post a Comment