Страницы

Thursday, 25 July 2013

ՇՏԱՊ. Հայաստանի քաղաքացուն Կիևից սխալմամբ ուղարկել են Ադրբեջան

Shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Անուշ Խաչատրյանը և հայտնել է, որ իր որդուն՝ 22-ամյա Ասատուր Խաչատրյանին հուլիսի 22-ին ուղարկել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: 
Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին: 
Այժմ ծնողները չգիտեն, թե ինչ անեն և ում դիմեն, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց երեխայի վերաբերյալ և դիմել են Shamshyan.com-ին, որպեսզի այս դիպվածը հասարակական հնչեղություն ստանա: Պատկան մարմինների, մասնավորապես ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այս դեպքի վրա և հույս ունենք, որ նրանք շատ արագ կկարողանան անվտանգ վերադարձնել ՀՀ քաղաքացուն իր հայրենիք:


http://shamshyan.com/arm/2013-07-25-Kiev-azerbayjan.html

No comments:

Post a Comment