Страницы

Thursday, 25 July 2013

Դժգոհություններ Չե Գեվարայի ձեռագրերի հետ կապված


Էռնեստո Չէ Գեվարայի ձեռագրերի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում ներառելը առաջացրել է Կոնգրեսի անդամների մի մասի և ամերիկացի նախկին չինովնիկների դժգոհությունը, ովքեր հայտարարել են, որ ՄԱԿ-ը արատավորել է իր հեղինակությունը՝ բազում մարդկանց սպանած հեղափոխականի աշխատանքները ճանաչելով որպես ժառանգություն:
«Այդ տխմարը իրեն անվանել է «սպանության մեքենա», նա ծառայել է տոտոլիտար ռեժիմին»,- մեջբերում է The Washington Free Beacon-ը ԱՄՆ նախկին պետքարտուղար, Լատինական Ամերիկայի հարցերով պատասխանատու Ռոջեր Նորեգուի խոսքերը:
«Այն, որ նա ձախերի համար հանդիսանում է սրբապատկեր, ուղղակի ծիծաղելի է, -նշել է ամերիկացի դիվանագետը: -Իսկ այն փաստը, որ նրա աշխատանքները ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակ ևս մեկ անգամ վկայում են այդ հաստատության կեղծավորության և խոր անտեղյակության մասին: ՄԱԿ-ը պետք է ամաչի, որ հավերժացնում է այդ սատանայական միֆը հաջորդ սերունդների համար»:
Իրենց հերթին Կուբայի և Բոլիվիայի ներկայացուցիչները պնդում են, որ Չեի աշխատանքները իրենցից ներկայացնում են «գաղափարի և գործողության հիանալի համադրություն, որը դարձել է 20-րդ դարի երկրորդ կեսի լատինաամերիկյան քաղաքական մտածողության անբաժանելի մաս»: Իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ի ծրագրի կուբացի կոորդինատոր Խուան Անտոնիո Ֆեռնանդեսը նշել է, որ ՄԱԿ-ը իր այդ որոշումով «ճանաչում է Չեի ներդրումը համաշխարհային և լատինաամերիկյան հեղափոխական մտքի մեջ, որը նրան դարձրել է ապստամբական շարժման, ազատագրման և ինտեռնացիոնալիզմի սիմվոլ»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտարարվել էր, որ հեղափոխական Էռնեստո Չե Գեվարայի ձեռագրերը ներառվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի դոկումենտալ ժառանգության կազմում: Ցանկի մեջ մտել են Չեի 431 ձեռագիր, ինչպես նաև նրա կյանքին և գործունեությանն առնչվող փաստաթղթեր:

No comments:

Post a Comment