Գերմանական անվտանգության ծառայությունները
չէին կարող չիմանալ այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսել են Գերմանական
սերվերների միջոցով: Այդ մասին հայտնի է դարձել Էդվարդ Սնոուդենի հարցազրույցից, որը
տպագրվել է Der Spiegel ամսագրում:
Սնոուդենի խոսքերով ԱԱԾ աշխատակիցները
«գործել են գերմանացիների հետ համատեղ, ինչպես շատ այլ արևմտյան պետությունների դեպքում»:
ԿՀՎ նախկին աշխատակիցը պատմել է, որ ամեն ինչ այնպես է կազմակերպված եղել, որ անվտանգության
կառույցները կարողանային պաշտպանել «իրենց երկրների քաղաքական ղեկավարությանը հնարավոր
սկանդալների բացասական հետևանքներից»:
Եթե ամերիկյան կառավարությունը առանձնացնում
էր կասկածյալին, որին անհրաժեշտ էր ձերբակալել, «մենք զգուշացնում էինք մյուսներին
(մյուս երկրների ծառայություններին), և եթե կասկածյալներից որևէ մեկը, օգտվում էր այդ
երկրների օդանավակայաններից, նրանք նրան մեզ էին փոխանցում»,- պարզաբանել է Սնոուդենը:
Ընդ որում` «այլ հատուկ ծառյությունները մեզ չեն հարցնում, թե որտեղից ենք մենք տեղեկատվություն
ստանում, և մենք էլ նրանց ոչինչ չէինք հարցնում»,-ավելացրել է նա:
Այսպիսով՝ հայտնի է դառնում, թե ինչպես
է կոպտորեն խախտվել մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը, և այս ամենում քաղաքական
գործիչները մնում են կասկածից դուրս: Համաձայն Սնոուդենի նմանատիպ համագործակցության
տեսանկյունից ամենասերտը ամերիկյան և գերմանական հատուկ ծառայությունների հարաբերություններն
են:
ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության Դաշնային գերատեսչության ղեկավարը Հանս-Գեորգ
Մաասենը օրերս հայտարարել է, որ
կազմակերպությունում
ոչինչ չեն իմացել Ազգային Անվտանգության Ծառայության PRISM կոդային անվանումը կրող գերգաղտնի ծրագրի գոյության մասին և տեղեկություն չեն ունեցել ամերիկացիների կողմից եվրոպական չինովնիկներ բանակցությունները, ԳԴՀ քաղաքացիների հեռախոսային և ինտերնետային կապերի գաղտնալսումների մասին:
Այնուամենայնիվ Մանսենը չի բացառել, որ ԱՄՆ-ն, երկու երկրների համագործակցության շրջանակներում, հնարավոր է գերմանական կողմին փոխանցած լինի արժեքավոր տեղեկատվություն ծայրահեղականների վերաբերյալ, որը ձեռք է բերվել գաղտնալսումների միջոցով:
No comments:
Post a Comment