Ռուսաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական
այցով գտնվում էր Շվեդիայում, ուր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել
է նաև Սիրիայի դեպքերին: «Սիրիայում
քաղաքացիական պատերազմ չէ: Դա,
ավելի շուտ, պայքար է այն ուժերի դեմ, որոնք տեղից տեղ են տեղափոխվում տարբեր
երկրներում կոնֆլիկտներում մասնակցելու համար»: Սերգեյ Շոյգուի խոսքերը վկայում են,
որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում ընդդիմությանը Սիրիայում, համարելով, որ
հիմնական զինված պայքար մղողներն այլ ուժեր են և այն էլ` սահմաններից դուրս:
Տպավորություն է, որ Սիրիայի ընդդիմությունը շատ ցավագին է ընդունել Ռուսաստանի
պաշտպանության նախարարի այս հայտարությունը:
Երեկ Սիրիայի հիմնական
ընդդիմադիր քաղաքական ուժը` Ազգային կոալիցիան, օրերս Ստամբուլում կայացած
արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրել: Դա Ահմեդ Ջարբան է, ով ծնունդով երկրի
արևելյան Հասաքե կլանից է, որը սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: Ջարբան
ձայների առավելությամբ հաղթել է Մուսթաֆա Սաբբահին, ով համարվում էր Քաթարի
դրածոն:
 |
| Սիրիայում գործող տարբեր ծայրահեղական խմբավորումներ |
No comments:
Post a Comment