Страницы

Sunday, 7 July 2013

Գուանտանամոյի Բանտարկյալների Փաստանբանի Բացահայտումները (լուսանկարներ)

«Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում դեռևս չեն պատրաստվում դադարեցնել զանգվածային հացադուլը: Կալանավորներին անգամ չեն փորձում հանգստացնել, չնայած նրանցից շատերը վաղուց արդեն պետք է լինեին ազատության մեջ»,- պատմում է ռազմական փաստաբան Բարրի Վինգարդը:
«Իշխանությունները ոչինչ չունեն Գուանտանամոյի բանտարկյալների 98%-ի դեմ: Այն արդարացումը, որ նրանց ազատ չեն արձակում, քանի որ նրանք կարող են ինչ որ բան կատարել ապագայում, ուղղակի ծիծաղելի է: Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց իրավունքները շարունակեն խախտվել: Եթե նախագահ Օբաման ցանկանար, ապա կարող էր գոնե փորձել դադարեցնել հացադուլը: Ես անցած շաբաթ Գուանտանամոյում էի, և չտեսա, որ նա գոնե ինչ թր կերպ փորձեր միջամտել հացադուլին, առավել ևս նրանց ազատ արձակել կամ դատել ըստ օրենքի»:
Հիշեցնենք, որ  Գուանտանամոյի բանտը ստեղծվել է 2002 թվականին։ Այնտեղ են պահվում Աֆղանստանում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում գերեվարված եւ միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող անձինք։ Ներկայումս այնտեղ 200-ից ավել կալանավորներ են պահվում։ Բանտում մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերի շուրջ բազմիցս եղել են սկանդալային բացահայտումներ: Դեռեւս 2012թ նախագահական ընտրարշավի ժամանակ Բարաք Օբաման քանիցս խոստացել է փակել Գուանտանամոյի տխրահռչակ բանտը, ուր պահվում են միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող կալանավորներ։ Մինչ օրս իրավիճակը մնում է անփոփոխ:







No comments:

Post a Comment