Մեկ տարի առաջ ՈԴ կողմից ՆԱՏՕ-ին դեպի Աֆղանտան և
հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման համար տրամադրված Ուլյանովսկի տարանցիկ
կետը այդքան էլ մեծ պահանջարկ չունի: Նախօրոք պլանավորված էր, որ Ուլյանովսկով
կանցնի բեռների զգալի մասը՝ 60 հազար տրանսպորտային միջոց և մոտ 100 հազար
կոնտեյներ:
Մինչ օրս Դաշինքը որևէ պայմանագիր չի ստորագրել Ուլյանովսկի բեռնափոխադրումների համար լիազորված ռուսական ընկերությունների հետ: "Коммерсант"-ի տվյալներով ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակում դժգոհ են ռուսական ընկերությունների ծառայությունների բարձր գներից: Անվտանգությանն աջակցելու Միջազգային ուժերի ծառայողներից մեկը պարզաբանել է, որ 1 կոնտեյների փոխադրումը Ուլյանովսկի օդանավակայանով կարժենա 50 հազար եվրո, մինչդեռ Ուզբեկստանով՝ 30 հազար:

Ռուսական կառավարական
շրջանակներն իրենց հերթին թերթին վստահեցրել են, որ ՆԱՏՕ-ն ուղղակի չի ցանկանում
կախման մեջ ընկնել Մոսկվայից: «ՆԱՏՕ-ում վախենում են, որ տրանզիտային լծակի
միջոցով Ռուսաստանը կազդի Դաշինքի վրա, ինչպես "Газпром"-ն է ազդում Եվրոպայի վրա»:
Զրուցակիցը վստահություն է հայտնել, որ Ուլյանովսկի
տարանցիկ բազան ամեն դեպքում պահանջված կլինի: «Ուլյանովսկը պահանջված կլինի եթե
ոչ ՆԱՏՕ-ի, ապա ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության համար»:
Հիշեցնենք, որ 2011թ-ին ՆԱՏՕ-ն
ՌԴ-ին էր դիմել իր տարածքը տրամադրելու խնդրանքով՝ Աֆղանստանից բեռնափոխադրումներ
իրականացնելու համար, այն բանից հետո, երբ իրենց տարածքը բեռնափոխադրումների համար
փակել էին Պակիստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը (բեռնափոխադրումները հետագայում վերականգնեցին):
Ծրագիրը մեկնարկել 2012թ-ի օգոստոսին, իսկ արդեն 2013թ-ի փետրվարին փորձնական
տարբերակով Ուլյանովսկով տեղափոխվեցին բրիտանական կոնտինգենտի համար նախատեսված
բեռներ: 
No comments:
Post a Comment