Страницы

Thursday, 15 August 2013

Իմամը թույլատրել է սիրիացի ապստամբներին բռնաբարել ոչ մուսուլման կանանց

Իսլամական հոգևոր առաջնորդը Բաշար Ասադի դեմ կռվող ընդդիմությանը թույլատրել է բռնաբարել ոչ մուսուլման և ոչ սուննի կանանց: The Washington Times-ի տեղեկության համաձայն սալաֆիտ շեյխ Յասիր ալ-Աջլաունին, ով Դամասկոսում ապրում է արդեն 17 տարի, իր ուղերձը հղել է YouTube-ի միջոցով: Ըստ նրա Ասադի դեմ կռվող մուսուլմանների համար, ովքեր ցանկանում են հաստատել շարիաթի իշխանություն, ալավիտ, ոչ մուսուլման և ոչ սուննի կանանց հափշտակումը և սեռական հարաբերություն ունենալը հանդիսանում է «օրինական ֆեթվա»:
Ինչպես հաղորդում է ИА REGNUM-ը իսլամիստը ոչ մուսուլման կանանց բնորոշել է Ղուրանի տերմիններից մեկով, որը նշանակում է «ոչ մուսուլման սեքս-ստրկուհիներ»:
Հիշեցնենք, որ հուլիսին հայտարարվում էր, որ իսլամիստական կազմակերպությունները երիտասարդ աղջիկներ են ուղարկում Սիրիա՝ «ժամանակավոր ամուսնության» նպատակով: «Նրանք հասարակ մայրեր չեն, նրանք աղջիկներ են, ովքեր Սիրիա են ուղևորվել մեկ նպատակով՝ հակասադյան գրոհայիններին պարգևել մի քանի մտերմության պահեր: Խոսքը գնում է կարճաժամկետ հանդիպումների մասին, որոնք երբեմն տեղի են ունենում կրակի գծից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող տներում: Երբեմն այդ հանդիպումները հանգեցնում են հղիության, ինչը անշուշտ ողբերգություն է, որը կուղեկցի այդ աղջիկներին իրենց ողջ կյանքում և կանդրադառնա իրենց երեխաների վրա», -հաղորդում է իտալական La Stampa թերթը:
Այդ ջիհադը շարունակվում է արդեն մի քանի տարի: Իրավապաշտպան կազմակերպությունները փորձում են դադարեցնել երիտասարդ աղջիկների հոսքը Սիրիա, սակայն դեռևս անարդյունք: Հիմնական պատճառը ուժեղ հոգեբանական ճնշումն է, որը իմամները և սալաֆիտ-քարոզիչները կիրառում են մզկիթներում և կազմակերպություններում՝ աղջիկներին համոզելով, որ իրենց մարմինը ջիհադի գաղափարի հետ համեմատած ոչինչ է:

No comments:

Post a Comment