Страницы

Monday, 5 August 2013

Բելգիան պայքար է սկսում իսլամիստների ազդեցության դեմ

Ինչպես հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը Բելգիայում կհայտնվեն մունիցիպալ պաշտոնյաներ, որոնց պարտականությունների մեջ կմտնի մուսուլմանական ծագում ունեցող երիտասարդության ծայրահեղականացման (ռադիկալիզացիայի) կանխարգելումը:
Նման պաշտոնի ստեղծման մասին առաջինը որոշում է կայացրել ֆլանդրիական Մեհելեն քաղաքի իշխանությունները, որտեղ նկատվում է մուսուլմանական, մասնավորապես՝ մարոկական ծագում ունեցող երիտասարդության շրջանում իսլամիստների ազդեցության մեծացում:
Ծայրահեղականացման խնդրով զբաղվող պաշտոնյայի պարտականությունների մեջ մտնում են երիտասարդների հետ անմիջական կապերը և նրանց շրջանում բացատրական աշխատանքներ տանելը:
Բելգիական ԶԼՄ-երի տվյալներով Սիրիայում ապստամբների կողմից կռվում են 100-ից 200 Բելգիայի երիտասարդ քաղաքացիներ, որոնք այդ երկիր են ուղարկվել անօրինական համարվող «Շարիաթ Բելգիայի համար» (Sharia4Belgium) ծայրահեղական իսլամիստական շարժման կողմից:
Բելգիական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ ձեռնարկում են համակարգային միջոցառումներ, որպեսզի կանխեն երիտասարդ բելգիացիների մասնակցությունը Սիրիայում ապստամբների մղած պայքարին:
Բելգիական Անտվերպենի իշխանությունները, որտեղ բնակվում են զգալի թվով մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներ, իրենց հերթին ոստիկանությանը հրահանգել են հսկողության տակ վերցնել այն երիտասարդ մուսուլմաններին, որոնք աճեցնում են երկար մորուքներ և կրում են մուսուլմանական ավանդական հագուստներ: Քաղաքային ոստիկանության ղեկավարի կարծիքով դա կարող է հանդիսանալ այն բանի վկայություն, որ այդ երիտասարդները պատրաստվում են համալրել սիրիական գրոհայինների շարքերը:

No comments:

Post a Comment