Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձաժողովի ղեկավարը կոչ է անում փոփոխության ենթարկել վերջերս Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված <Օտարերկրյա գործակալների> մասին օրենքը: Վերջինս պետք է կարգավորի բոլոր այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք իրականացնում են բացի հասարակականից նաև քաղաքական գործունեություն, ինչպես նաև իրենց ֆինանսական միջոցները կամ դրանց մի մասը ստանում են արտասահմանյան դոնոր կազմակերպությունների և պետություններից:
Նիլ Մուիզնեկսի գնահատմամբ` օրենքի դրույթներում սահմանված <քաղաքական գործունեություն կամ ակտիվություն > հասկացությունը բավական լայն է և երկիմաստ, ինչը մտահոգություն է ստեղծում, որ այն կարող է կիրառվել ոչ միանշանակ ձևով:
Բացի այդ վերջինս նաև նշում է, որ <օտարերկրյա գործակալներ> ձևակերպումը ևս ոչ կոռեկտ է և վտանգ է ստեղծում տարբեր կազմակեպությունների համար, քանզի ռուսական լեզվամտածողության համաձայն, այն ընկալվում է որպես` օտարերկրյա հետախուզություն իրականացնող գործունեության տեսակ:
No comments:
Post a Comment