Страницы

Tuesday, 23 July 2013

Առաջատարը Սերգեյ Սոբյանինն է


  
   
 Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը առաջատար դիրքեր է զբաղեցնում Մոսկվայի քաղաքապետի ընտրության նախընտրական արշավի ընթացքում և ունի վերընտրվելու մեծ հնարավորություններ: Մասնավորապես` հարցին, եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի ում կընտրեիք, հարցվողների 54 % -ը արտահայտվել է Սոբյանինի օգտին:

Ավելացնենք, որ համաձայն փորձագիտական գնահակատականների Սոբյանինը ունի բավական կայում վարկանիշ քաղաքացիների շրջանում, ընդ որում ընտրազանգվածի ուսումնաիրությունները ևս ցույց են տալիս, որ Սոբյանինին պաշտպանող ընտրողների թվաքանակը ևս բավականին հաստատուն է: Կանխատեսվում է, որ վերջինիս նախընտրական արշավը բովանդակային առումով լինելու է դասականին մոտ: 

No comments:

Post a Comment