Страницы

Friday, 5 July 2013

Հարվային Ամերիկան Եվրոպայից Ներողություն է Պահանջում


Հարավային Ամերիկայի երկրները եվրոպացիներից պահանջել են բացատրություններ և հրապարակային ներողություն Ռուսաստանից վերադարձող Բոլիվիայի նախագահ Էվո Մոռալեսի ինքնաթիռի հետ կապված դիպվածի համար: Տարածաշրջանի ամենամեծ քաղաքական միավորման՝  Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) արտահերթ խորհրադաժողովի մասնակիցները ընդունել են համատեղ համաձայնագիր, որը նախատեսում է հատուկ հանձնաժողովի ձևավորում, որը կզբաղվի նախագահի ինքնաթիռի Վիեննայում կատարելիք վայրեջքի հանգամանքների հետաքննությամբ:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Պորտուգալիան, Իտալիան և Իսպանիան փակեցին իրենց օդային տարածությունը, Բոլիվիայի նախագահը ստիպված է եղել կատարել չնախատեսված վայրէջք Ավստրիայի մայրաքաղաքում: Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը, ինքնաթիռը ցանկացել են անգամ զննման ենթարկել: Ենթադրվում է, որ նման գործողությունների պատճառ է հանդիսացել այն կասկածները, թե օդանավում է գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Խորհրդաժողովին մասնակից նախագահները միակարծիք էին, որ նման քայլերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Կատարվածը բոլորի կողմից բնորոշվեց որպես «աննախադեպ և թշնամական գործողություն» ուղղված ոչ միայն Բոլիվիայի նախագահի, այլ ողջ Լատինական Ամերիկայի դեմ:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիռշնեռը անգամ հեգնանքով հայտարարեց, որ որոշ երկրների հետախուզության և լրտեսության վրա ծախված հսկայական գումարներն անիմաստ են, քանի որ այդ հատուկ ծառայությունները դեզինֆորացիա են տարածել Սնոուդենի հնարավոր գտնվելու վայրի հետ կապված:
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան էլ շեշտեց, որ «Յուրաքանչյուրն էլ սխալվում է: Սակայն անհրաժեշտ է ուժ գտնել սեփական ձախողումները ընդունելու համար: Մենք այլևս գաղութներ չենք և արժանի ենք, որպեսզի մեզ վերաբերվեն հարգանքով»:.

No comments:

Post a Comment