Страницы

Monday, 8 July 2013

Մեծ Բրիտանիան կարող է որոշել «Հեզբոլլահ»-ի ճակատագիրը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը կփորձի համոզել իր եվրոպացի գործընկերներին աջակցել լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական թևը ահաբեկչական խմբավորումների ցուցակ ավելացնելուն: Այդ հարցի քննարկումը կկայանա հուլիսի 22-ին:
Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանն աջակցում են ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում`  Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները: Այնուամենայնիվ, «Հեզբոլլահ»-ին ահաբեկչական կազմակերպությունների ցանկ ավելացնելու որոշումը պետք է լինի միաձայն: Եթե նման որոշում ընդունվի, ապա դրան կհաջորդեն տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ:
Հիշեցնենք, որ նախկինում Մեծ Բրիտանիայի նույն արգելափակել էին Իտալիան, Ավստրիան և Չեխիան: ԵՄ-ն իր վերաբերմունքը կտրուկ փոխեց «Հեզբոլլահ»-ի նկատմամբ այն բանից հետո, երբ այն սկսեց ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայում ընթացող պայքարում: 

No comments:

Post a Comment