Ստամբուլի Գեզի այգին, որտեղ մի քանի շաբաթ
կենտրոնացած էին հակակառավարական ցույցերը, և փակվել էր վերակառուցման նպատակով,
երկուշաբթի օրը բացվել է ընդամենը մի քանի ժամով:
Թուրքական իշխանությունները պաշտոնական բացումից
հետո կրկին փակել են հասարակական այգին, իսկ ոստիկանությունը ջրցան մեքենաների,
արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների միջոցով ցրել են դեպի այգին շարժվող
ցուցարարներին:
Դեռ առավոտյան, Ստամբուլի նահանգապետ Հուսեին
Ավնի Մութլուն հայտարարել էր, որ այգին բաց է հասարակության համար, սակայն
զգուշացրելց նաև որ այդ դառնա նոր ցցույցերի հենարան: Սակայն ընդդիմությունը կոչ է
արել իշխանության հակառակորդներին կրկին հավաքվել ցույցի երեկոյան: Տեղեկանալով
այդ մասին, ոստիկանությունը խնդրել է մարդկանց լքել այգին և կրկին այն փակել է:

No comments:
Post a Comment