Страницы

Saturday, 6 July 2013

Թուրքական ոստիկանությունը շարունակում է անհամաչափ ուժ կիրառել

 Reuters լրատվական գործակալության հաղորդմամաբ թուրքական ոստիկանությունը այսօր ևս արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ, ովքեր կրկին  հավաքվել էին այնտեղ` միասնականորեն Գեզի այգի մուտք գործելու համար:  Ստամբուլի քաղաքապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել է, որ կազմակերպված հավաքների և երթերի ցանկացած հրապարակային կոչերի դեպքում վերջիններս կհանդիպեն լուրջ ոստիկանական դիմադրության: Պլանավորված ցույցը պետք է տեղի ունենար տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ին: 
Հիշեցնենք, որ մայիս ամսից սկսված բողոքի ցույցերի և դժգոհության ալիքին ի պատասխան թուրքական ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ` պատճառ հանդիսանալով ցուցարարների շրջանում ավելի քան 5 մարդու մահվան, առնվազն 4000 վիրավորների և բազմաթիվ ձերբակալությունների: 




     

No comments:

Post a Comment