Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի` Էդուարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու պատրաստակամության մասին: Ավելացնենք նաև, որ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան ևս հրապարակայնորեն հայտարարել է, որ <մենք բաց ենք և հարգանք ենք տածում ապաստանի իրավունքի վերաբերյալ, և պարզ է, եթե հանգամանքները թույլ տան, մենք հաճույքով կընդունենք Սնոուդենին>:
Ընդգծենք, որ Լատինաամերիկյան երկրների նախագահների նմանաբովանդակ հայտարարությունները ավելի մեծ թափ ստացան հատկապես այն բանից հետո, երբ ԵՄ մի շարք երկրներ արգելել էին իրենց օդային տարածքով Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի անձնական նախագահական ինքնաթիռի տեղաշարժը` ըստ էության այդ կերպ վտանգելով վերջինիս և նրան ուղեկցողների կյանքը:

No comments:
Post a Comment