Շուրջ 200-ից ավել քրդեր շարունակում են գերեվարության մեջ մնալ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում, որը սահմանակից է Թուրքիայի հետ: Տեղաբնակ քրդերին գերության մեջ են պահում Ալ-Քաիդայի հետ կապված ռազմականացված ծայրահեղականների խմբավորումները:
Տեղեկացնենք, որ այս դեպքի հետ կապված այսօր արդեն ստացվել է ՌԴ Արտգործնախարարության տեսակետը, որում տեղի ունեցածը որակվում է որպես <արյունալի պրովոկացիա>: Պաշտոնական Մոսկվայում համոզված են, որ նմա դեպքերի հետևում կանգնած է սիրիական այսպես կոչված <ընդդիմության> <ահաբեկչական ինտերնացիոնալը>, որի նպատակն է հրահրել միջհամայնքային և միջկրոնական արյունալի բախումներ, պառակտել Սիրիան և այնտեղ ստեղծել միջազգային ահաբեկչական պլացդարմ:
Ավելացնենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի Ռազմական հետախուզության ղեկավարը` ըստ էության ևս հայտնելով մտահոգություն առ այն, որ ահաբեկչական խմբավորումները ոչ միայն պայքարում են նախագահ Ասադին տապալելու համար, այլ նաև դրանց կենտրոնացումը Սիրիայում արդեն իսկ լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանը:

No comments:
Post a Comment