Բուլղարիայի ներկայացուցչական մարմինը այսօր չի աշխատել, քանի որ պատգամավորները չեն ներկայացել աշխատանքի: Վերջիններիս նման խնդրանքով դիմել էր խորհրդարանի խոսնակը` նշելով, որ խորհրդարանի շենքը հնարավոր է կրկին ենթարկվի ցուցարարների շրջափակմանը, իսկ նման ճնշման պայմաններում պատգամավորները չեն կարող աշխատել:
Հիշեցնենք, որ Բուլղարիայում հակակառավարական խոշոր ցույցերը շարունակվում են արդեն մի քանի շաբաթ և ընդգրկել են երկրի խոշոր քաղաքաները և շրջաները: Ցույցերի համար, ըստ տեղեկությունների, պատճառ է հանդիսացել Ազգային անվտանգության պետական ծառայության նախագահի պաշտոնում բիզնեսմեն և մեդիամագնատ Դելյան Պեեվսկու նշանակումը:
Ավելացնենք, որ մոտ 400 ցուցարար երեքշաբթի օրը շրջափակման էր ենթարկել հարյուրից ավել պատգամավորի, որոշ նախարարների, արհմիությունների աշխատակիցների:
No comments:
Post a Comment