Թուրքիային սահմանակից սիրիական Ռաս ալ-Այն
քաղաքում քուրդ զինյալների և իսլամիստների միջև բախումն ավարտվել է իսլամիստ
գրոհայիններին քաղաքից ամբողջությամբ դուրս մղելով:
Ինչպես հաղորդում են ինտերնետային աղբյուրները,
մարտերի ընթացքում զոհվել են 11 հոգի՝ 9 իսլամիստ և 2 քուրդ զինյալ:
Իսլամիստների, որոնց մեծ մասը պատկանում են «Ջաբհաթ ան-Մանսուր» ծայրահեղական խմբավորմանը, վերահսկողության տակ մնացել է միայն սահմանի անցագրային կետը, որի շուրջ ընթանում են դեռևս ընթանում են բախումներ: Իսլամիստների ջոկատների մեծ մասը նահանջել են մոտակա Թել Խալաֆ, Ասֆար և Նաջար բնակավայրեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավիճակը խիստ սրվել է Սիրիայի հյուսիսում, որտեղ Թուրքիայի սահմանի հարևանությամբ բնակվում են քրդեր:
Վերջին օրերս տեղի ունեցած բախումների արդյունքում քրդերի և ապստամբների կողմից զոհվել է ավելի քան 30 մարդ: 10 քարդեր և արաբներ համարվում են «անհայտ կորած»: Ըստ տեղական ԶԼՄ-ների նրանք առևանգվել են և գտնվում են հակամարտող կողմերի մոտ:

Ինչպես նշում են փորձագետները, Իրֆինում
տեղի ունեցող այդ դեպքերը նոր ճակատ են բացում արդեն երկու տարի Սիրիայում ընթացող
հակամարտությունում:

No comments:
Post a Comment