Страницы

Monday, 8 July 2013

Եգիպտոսում իրավիճակը շարունակում է մնալ լարված

 
   Եգիպտոսում շարունակվում են բողոքի ցույցերը պաշտոնանկ նախագահ Մուրսիի կողմնակից իսլամիստների և ընդդիմադիր զանգվածների միջև: Եգիպտական պետական հեռուստաընկերության հաղորդմամբ 42 մարդ մահացել է, ավելի քան 500-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: <Մուսուլման Եղբայրներ>-ի խոսնակի փոխանցմամբ սպանվել է իրենց անդամներից առնվազն 37-ը:

     Հիշեցնենք, որ ցուցարարների շրջանում լարվածության ալիքը մեծացել էր այն բանից հետո, երբ <Մուսուլման Եղբայրների> ներկայացուցիչներից շատերը իրենց ելույթներում կոչ էին արել պաշտպանել <օրինական ընտրված նախագահին> և <թույլ չտալ, որպեզի հեղափոխությունը գողացվի տանկերի կողմից>: Նրանք այս պահին ևս շարունակում են հավաքված մնալ Կահիրեի տարբեր շրջաններում: 



No comments:

Post a Comment