CNN հեռուսաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից կատարված բացահայտումներին և գաղտնազերծած փաստաթղթերին` նշել է. <Հիշեք Դանիել Էլսբերգին, ով նման կերպ աշխատում էր Ամերիկայի դեմ Վիետնամյան պատերազմի տարիներին, սակայն նա դա անում էր հենց Միացյալ Նահանգներում և պատասխանատու էր իր գործողությունների համար, իսկ ինչպես իրեն պահեց այս տղան, նա մեկնեց նախ Հոնկոնգ և ապա Մոսկվա: Այս երկու երկրներն էլ աչքի չեն ընկնում պրոամերիկյան դիրքորոշումներով: Հատկապես Ռուսաստանը, Պուտինի գլխավորությամբ, առանձնահատուկ ընկերասիրություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ: Հետևաբար, թե որոնք են նրա շարժառիթները, կամ ովքեր են նրա դաշնակիցները, հայտնի չէ: Մի խոսքով ես շատ կասկածամտորեն եմ վերաբերվում նրա քայլերին: Միգուցե նա հոգեբանական խնդիրներ ունի, բայց մի բան ակնհայտ է, նա ամերիկայի բարեկամը չէ>:
Հիշեցնենք, որ Զբիգնև Բժեզինսկին երկար տարիներ եղել է անվտանգության հարցերով նախագահի խորհրդական:

No comments:
Post a Comment